|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ազգային հավաքականի մարզումից առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց լրագրողների հետ:
ՀՖՖ նախագահը հայտնեց, որ Ալբանիայի հետ խաղում ակնկալում է միայն հաղթանակ:
-Ես` որպես ֆեդերացիայի նախագահ, ակնկալելու և պահանջելու եմ միայն հաղթանակ: Իրավունք չունենք միավոր կորցնելու, հակառակ դեպքում` մենք պետք է հրաժարվենք մեր երազանքից:
ՀՖՖ նախագահը խոսեց նաև նոր համալրումների մասին. «Ազգային հավաքականը ակումբ չէ, որ փորձարկումներով զբաղվենք: Գաել Անդոնայնին և Ռուսլան Կորյանին սկսել ենք հետևել դեռևս 2 տարի առաջ: Լավ ուսումնասիրել ենք նրանց խաղը և ճիշտ ժամանակին ենք հրավիրել հավաքական: Իմ կարծիքով` 2 ֆուտբոլիստներն էլ ունեն մեծ պոտենցիալ և մեծ օգուտ կտան ազգային հավաքականին: Մոտ ապագայում միակ ֆուտբոլիստը, ով կիմանա հավաքականին, դա կլինի դարպասապահ Յուրչենկոն»: