|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարտի 6-ին, ժամը 06.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի փողոցում գտնվող պղնձամոլիբդենային գործարանում տեղի է ունեցել կոմպրեսատորի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին-Բերդի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ին պատկանող գործարանի կոմպրեսորային արտադրամասում և մոտակա բարձրավոլտ էլ. ենթակայանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.03-ին, մարվել` 07.09-ին: 300 քմ տարածքում այրվել են 10 կոմպրեսատորային շարժիչներ, 8 էլեկտրական կառավարման վահանակ և հաստոցի միացման համակարգը` խողովակաշարերով և հաղորդալարերով (100 գմ):