|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երկու մարդ զոհվել է, 12-ը ստացել են լուրջ մարմնական վնասվածքներ իրանական Աբադան քաղաքի նավթարդյունաբերական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով. տեղեկացնում է իրանական «Մեհր» գործակալությունը:
Պայթյունի պատճառը գազի արտահոսքն է: Նաեւ հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան` գործարանում բենզինի նոր հոսքագծի բացման արարողության ժամանակ: Արարողությանը մասնակցել է նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: