|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանական քարոզչությունն ամեն ինչ անում է, որ ուռճացված ներկայացնի Ալիևի այցը Իրան. այսօր լրագրողներին ասաց իրանագետ Ռուդիկ Յարալյանը: Նրա խոսքով`Ադրբեջանի նախագահի այցն Իրան որևէ նոր շեշտադրում չի պարունակում և վերահաստատում է Իրանի ու Ադրբեջանի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Անդրադառնալով Իրանի խորհրդարանական ընտրություններին` իրանագետը նշեց. «Կանխատեսվում էր, որ խորհրդարան են անցնելու երկու հայ պատգամավորներ, որոնց թեկնածությունը ՀՅԴ-ն է պաշտպանել: Այդ պատգամավորներն են Ժորժիկ Աբրահամյանը և Կարեն Խանլարյանը»:
Հայ-իրանական համագործակցության մասին խոսելով` Յարալյանն ընդգծեց, որ չի կարելի ասել` Հայաստանը պասիվ է Ադրբեջանից: «Իրանը կարևորում է չորս միջանցքների քաղաքականությունը: Հայաստանն այստեղ հստակ տեղ ունի, և սրան բոլորովին էլ չեն խանգարում Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները: Ֆինանսական որոշակի խնդիրներ կան, բայց իրանական կապիտալի ապասառեցումից հետո, որը կազմում է 100 մլրդ դոլար, հույս կա, որ իրանական կողմն ավելի ակտիվ կլինի պրոյեկտի իրականացման հետ»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանն ավելի մեծ շանսեր ունի` դառնալու Իրանի համար տարանցիկ երկիր: