|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ Էջմիածնից «թունավորում» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1-ամյա երեխա: Նախնական տեղեկություններով` երեխան մկնդեղ է կերել:
Հիվանդանոցից yerkir.am-ին հայտնեցին, որ երեխան այժմ գտնվում է հիվանդանոցի թունաբանական կենտրոնում, նրա վիճակը բավարար է: Բժշկի խոսքով՝ անալիզների պատասխանները ստանալուց հետո հնարավոր է` երեխան դուրս գրվի: Ըստ նրա՝ մկնդեղն այժմ չունի այնպիսի վտանգավոր հատկանիշներ, ինչպես նախկինում, քանի որ ներկայումս արտադրվող մկնդեղի մեջ արսեն չի պարունակվում: Ըստ բժշկի` դա է պատճառը, որ թունաքիմիկատը փոքրիկի կյանքին վնաս չի տվել: