|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր անկեղծ գտնվեց` անուղղակի կերպով արտահայտեց իր նեղսրտվածությունը. երբ ԱԺ-ում քննարկվում էր «Կառավարության կառուցվածքային փոփոխության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով առաջարկվում է ՏԿԱԻ նախարարությունը առանձնացնել տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունների, ԲՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությանը:
«Ինչպե՞ս պատահեց, որ 5 հոգանոց խմբակցությանը հրավիրում են քաղաքական համագործակցության, բայց 30 հոգանոց խմբակցությանը (ակնարկում է ԲՀԿ-ին-խմբ.) չեն առաջարկում նման համագործակցություն»,- հետաքրքրվեց ԲՀԿ-ական պատգամավորը:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավորի զարմանք-դժգոհությանը, ըստ էության, հուսադրեց Մելքումյանին. «Օրը կգա, բարին էլ`հետը: Ամեն մեկին իրեն հասանելիք առաջարկությունը կարվի»: