|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հինգ տարուց ավելի է` նախկին օդաչու, 67-ամյա Ռազմիկ Խաչատրյանը չի ստանում աշխատանքի ընթացքում մասնագիտական հիվանդություններ ձեռք բերելու համար տրվող փոխահատուցումը: Գումարի չափը մոտ 40 հազար դրամ է:
«Ես մենակ չեմ: Ինձ հետ ուրիշ մարդիկ էլ կան, որ օդաչու են եղել: Մենք այդ հիվանդությունները ստացել ենք աշխատանքի ընթացքում, որից հետո մեզ այլեւս չեն թողել օդ բարձրանալ»,- ասաց Ռ. Խաչատրյանը:
Նա պատմեց, որ ներկայումս օդաչուները շաբաթական 15-20 ժամ են օդում լինում, իսկ իրենց ժամանակ օդաչուներն ավելի քիչ էին, իրենք ավելի ծանրաբեռնված են աշխատել. «Գոնե այդ փոխահատուցումը տան, որ կարողանանք մեր դեղերը գնել»: