|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ԱԺ-ում ՄԻՊ պաշտոնի թեկնածու Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ խմբակցությունների հետ քննարկել է, թե նոր Սահմանադրության կարգավորումների համատեքստում ինչպիսի՞ գործունեություն պիտի ծավալի մարդու իրավունքների պաշտպանը, և, ընդհանրապես, ինչպիսին պիտի լինի նրա դերը:
«Կարեւորում եմ այս քննարկումը, քանի որ հիմնական շեշտադրումը դրված էր անհատական եւ կանխարգելիչ գործունեության տեսակները զուգակցելու, կառուցողական աշխատելու վրա»,- ասաց Թաթոյանը:
Վաղը նա կհանդիպի ԲՀԿ խմբակցության հետ: ՕԵԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների հետ հանդիպելու նախնական պայմանավորվածություն կա, սակայն ՀԱԿ-ի հետ պայմանավորվածությունից թեկնածուն տեղյակ չէր: