|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին Անկարայում բողոքի ցույցի ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, ովքեր դուրս էին եկել`բողոքելու քուրդ իրավաբան Թահիր Էլչիի սպանության դեմ: Ռուսական Russia Today-ի թղթակից Ուիլյամ Ուայթմենը նույնպես տուժել է արցունքաբեր գազից: Նշենք, որ ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել են նաեւ ջրցաններ:
Ռուսական լրատվամիջոցի ներկայացուցիչը Twitter-ի իր էջում գրել է, որ ինքը նույնպես տուժել է արցունքաբեր գազից եւ ստիպված է եղել պատսպարվել մոտակա խանութում: Նա նաեւ գրել է, որ ցուցարարները վանկարկում էին` «Նա գող է, նա մարդասպան է, նա Էրդողանն է»: