|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
RT հեռուստաալիքի հաղորդավարուհի Լիզ Վալին ուղիղ եթերում հայտարարել է իր՝ աշխատանքից ազատվելու որոշման մասին, որը մեկնաբանել է հետևյալ կերպ:
«Այդ ընկերությունում աշխատելու ընթացքում ես հանդիպել եմ էթնիկ և բարոյական դժվարությունների: Մասնավորապես այն բանի համար, որ մեծացել եմ մի ընտանիքում, որը ստիպված է եղել հեղափոխության տարիներին փախչել Հունգարիա, որ խուսափի ԽՍՀՄ-ի հետապնդումներից:
Ես այլևս չեմ կարող համագործակցել մի ալիքի հետ, որը ֆինանսավորվում է ռուսական ղեկավարության կողմից և արդարացնում է Պուտինի գործողությունները: Ես հպարտ եմ, որ ամերիկուհի եմ: Եվ ես հավատում եմ, որ արդարությունը կվերականգնվի»,- ասել է նա: