|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արգենտինայում նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Մաուրիսիո Մակրին. հայտնում է Российская газета-ն: Քվեաթերթիկների 98%-ի հաշվարկի արդյունքում Մակրին հավաքել է ձայների 51,45%-ը:
Այսպիսով` վերջ դրվեց Քիրշներ-Ֆերնանդեսների ղեկավարությանը. Քրիստինան և նրա ամուսին Նեստոր Քիրշներ-Ֆերնանդեսը երկրի քաղաքական հարթակում են եղել 12 տարի:
Քրիստինա Քիրշները, ով զբաղեցնում է պաշտոնը 2-րդ անգամ, ընտրություններում առաջադրվելու իրավունք չի ունեցել։