|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ մահափորձ է տեղի ունեցել Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեիրթաշի դեմ:
Ըստ Demokrathaber-ի՝ Դեմիրթաշը ANF-ի հետ զրույցում հայտնել է, որ կրակել են իր գլխի ուղղությամբ, երբ ինքը գտնվել է մեքենայի մեջ: Գնդակը, սակայն, վնաս չի հասցրել, քանի որ մեքենան զրահապատ է եղել: Նա հայտնել է, որ մեքենայի մեջ խուզարկության ընթացքում պարկուճներ չեն հայտնաբերվել:
Մինչդեռ` Տիգրանակերտի ոստիկանությունը հայտնել է, որ իրենք խուզարկել են և ճշտել, որ Դեմիրթաշի մեքենայի հետևի ապակուն հայտնված հետքը փամփուշտի հետևանք չէ: Ոստիկանությունը նաև հերքել է Դեմիրթաշի նկատմամբ մահափորձի մասին տեղեկությունները:
.jpg\")