|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր առավոտյան Չանքայա պալատ է եկել մի անհայտ տղամարդ` խնդրելով հանդիպում Աբդուլլահ Գյուլի հետ: Նա ասել է, որ պայուսակի մեջ գտնվող իրը կոդավորված է, և այն կարող է բացել միայն նախագահ Գյուլը. հայտնում է hurriyet.com-ը:
Պայուսակում եղել է ատրճանակ, փամփուշտ և թմրանյութ, եւ տղամարդուն «նախագահի դեմ մահափորձ կատարելու» մեղադրանքով ձերբակալել են: Նա խոստովանել է, որ առանց ինչ-որ մեկի օգնության է մտել պալատ:
Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում երրորդ անգամ է նման դեպք գրանցվում: