|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ինքն աշխատանքի անցնելուն պես ազատել է աշխատանքից նախկին նախարարի օգնականներից մեկին` հագուկապի պատճառով: Հովհաննիսյանը համացանցային գրառում է արել` նշելով.
«Սիրելի ընկերներ
Ուզում եմ անդրադառնալ այն անհեթեթ լուրերին, որ շրջանառվում են մամուլում։ Ես որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել «հագուկապի» պատճառով։ Այդ աշխատակիցը ընդգրկված է եղել նախարարի աշխատակազմում որպես հայեցողական պաշտոնյա՝ որպես օգնական (գործավար) և աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն»։