|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հաստատել է Սիրիայում ռուսաստանցի զինվորների առկայությունը. հայտնում է РИА Новости-ն:
«Սիրիայում ռուսաստանցի զինծառայողներ կան, սակայն նրանք այնտեղ են արդեն մի քանի տարի։ Այնտեղ նրանց ներկայությունը կապված է Սիրիայի բանակին զինամթերք մատակարարելու հետ, որի վրա է ընկած «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու ողջ բեռը»,- հայտարարել է նա։
Լավրովի խոսքերով՝ ռուսաստանցիներն օգնում են սիրիացիներին` յուրացնել ռազմական տեխնիկան և կիրառել այն ահաբեկիչների դեմ։