|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը հետ է կանչել զինված ուժերը Ուկրաինայի և Ղրիմի հետ սահմանին ռազմական կուտակումից հետո, բայց տասնյակ հազարավոր զինվորներ շարունակում են մնալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը:
«Մենք արձանագրել ենք ռուս զինվորների կենտրոնացվածության փոքր-ինչ նվազում, բայց տասնյակհազարավոր մարդիկ դեռ շարունակում են մնալ: Ռուսաստանը թողել է նաև մեծ քանակությամբ զենք և ռազմական տեխնիկա»,- ասել է նա:
Ստոլտենբերգը նշել է, որ Ռուսաստանը Սև ծովի նկատմամբ որոշակի սահմանափակումներ է մտցրել, մասնավորապես՝ Կերչի նեղուցով Ազովի ծով մուտք գործելը: «Ուստի ՆԱՏՕ-ն պետք է զգույշ լինի և ուշադիր հետևի զարգացումներին»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՌԴ–ն դեռ սահմանին պահում է մոտ 75 հազար մարդ։