|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ քաղաքում ձերբակալվել են անգլիական «Vice News» լրատվական հեռուստաընկերության լրագրողներ Ջեյք Հանրահանին և Ֆիլիփ Փենդլեբուրիին, ինչպես նաև նրանց ուղեկցող թարգմանիչը:
Ըստ թուրքական Sozcu-ի` թուրք ոստիկանները լրագրողներին հետապնդել են, ապա ձերբակալել և տեղափոխել Տիգրանակերտի ոստիկանական բաժանմունք:
Նշվում է, որ լրագրող Ջեյք Հանրահանը և Ֆիլիփ Փենդլբարին լուսաբանում էին Տիգրանակերտի Սիլվան և Լիջե շրջաններում հայտարարված պարետային ժամի դեմ իրականացվող բողոքի ակցիան: