|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անգլիայում հրատարակվող Morning Star օրաթերթի արտաքին լրատվության խմբագիր Սթիվ Սվինին, Թուրքիայում վաղը` մարտի 31-ին նախատեսվող ՏԻՄ ընտրությունները լուսաբանելու նպատակով ժամանելով երկիր, ձերբակալվել և արտաքսվել է. հաղորդում է Deutsche Welle թուրքական ծառայությունը:
Նախատեսվում էր, որ լրագրողը պետք է լուսաբաներ երկրի արևելյան և հարավարևելյան նահանգներում (քրդաբնակ շրջաններ) ընտրությունների ընթացքը: Օրաթերթի թվիթերյան էջը նշում է, որ Սվինին այսուհետ ավելի ինտենսիվորեն է անդրադառնալու Էրդողանի ռեժիմի օրոք կատարվող՝ մարդու իրավունքների խախտումներին: