|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Սղերդ քաղաքում (թուրքերեն՝ Սիիրթ) Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները հերթական զինված հարձակումն են իրականացրել:
Ըստ Haberler-ի՝ զինյալները Սղերդի Փերվարի շրջանի մայրուղում հեռակառավարվող ական են տեղադրել և պայթեցրել այն պահին, երբ թուրքական զինուժին պատկանող մեքենան անցնելիս է եղել:
Պայթյունի հետևանքով մահացել է մեքենայում գտնվող 8 թուրք զինվոր: