|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Աֆրինի ազատագրության ուժերը» երկու ռազմական օպերացիա են իրականացրել՝ ուղղված թուրքական օկուպացիայի և Աֆրինում գտնվող վարձկանների դեմ։ Այս մասին հայտնում է քրդական միավորման թելեգրամյան էջը։
Գործողությունների ընթացքում սպանվել են երկու թուրք զինվոր և երկու վարձկան, վիրավորվել է 4 վարձկան և երկու զինվեր, ոչնչացվել մի քանի ռազմական մեքենա։
Հիշեցնենք, որ Աֆրինը 2018 թ. «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայից հետո հայտնվել է թուրքական օկուպացիայի տակ։ Դրանից հետո Աֆրինի շրջանից հեռացել են մոտ 200.000 բնակիչներ։ Թուրքիան այդ շրջանում իրականացնում է թուրքացման քաղաքականություն, ամենուրեք Թուրքիայի և Արդարություն և զարգացում կուսակցության դրոշներն են, Էրդողանի նկարները։