|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունիսի 27-ին` ժամը 05.38-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է ցած ընկել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 10ա շենքի 5-րդ հարկից. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վ. Դ.-ն (ծնվ. 1986 թ.) ընկել է շենքի 5-րդ հարկից և, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: