|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ցույց էր անում ՀԾԿՀ շենքի առջեւ:
Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև: Ցուցարարները պահանջում էին, որ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իջնի ներքև, հակառակ դեպքում` իրենք կմտնեն շենք: Այդ ժամանակ տեղի ունեցավ բախումը, որի ընթացքում վատացավ ակցիան լուսաբանող լրագրողներից մեկի ինքնազգացողությունը: Դեպքի վայր ժամանեց շտապօգնության մեքենան և տարավ լրագրողին:
Բախումները դեռ շարունակվում են: Այժմ էլ ցուցարարները վանկարկում են` «Նազարյան, ամոթ», և սուլում են: Իրավիճակը շարունակում է լարված մնալ: