|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 1-ին Բեյրությում նախատեսվում է անցկացնել Վահան Հովհաննեսյանի «Մանդիլիոն» և «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքերի շնորհանդեսը: Գրքերը կներկայացնի Հայաստանից հատուկ այդ առիթով հրավիրված Արտաշես Շահբազյանը: Հրավիրված է նաև «Մանդիլիոն» վեպի թարգմանչուհի, բանաստեղծուհի Կարինե Աշուղյանը:
Շնորհանդեսը կազմակերպել է Լիբանանի «Համազգային» կրթամշակույթային միությունը:
Հիշեցնենք, որ «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» երկլեզու գիրքը հրատարակվել է yerkit.am-ի և ՀՅԴ Երևանի «Կոմիտաս» կոմիտեության կողմից` Հարություն Հարությունյանի խմբագրմամբ և նախաձեռնությամբ: