|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վաղը տեղի կունենա ՀՅ Դաշնակցության և Հայ Դատ հիմնադրամի` «Արդարացի լուծում. Հատուցումներ Հայոց Ցեղասպանության համար» ուսումնասիրության նախագծի շնորհանդեսը:
Ուսումնասիրությունն իրականացվել է ՀՅԴ տրամադրած դրամաշնորհի շրջանակում` 2007-ին կազմված միջազգային խմբի կողմից, որի կազմում են Ալֆրեդ դե Զայասը, Ջերմեյն Մըք Քալփինը, Արա Պապյանը, Հենրի Թերիոն և Ջորջ Աղջայանը:
Ուսումնասիրության նպատակն է հանրությանն առաջին անգամ ներկայացնել միջազգային իրավունքի վրա հիմնված համապարփակ մի ուսումնասիրություն և գիտական քննարկում սկսել հայության անժամանցելի իրավունքների իրավական հիմքերի շուրջ:
Քննարկումներին մասնակցելու համար հրավիրվել են քաղաքական կուսակցությունների, պետական և միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության և դեսպանատների ներկայացուցիչներ: