|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, պատասխանելով yerkir.am-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի այն փաստը, որ էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից, ըստ Ռոբերտ Նազարյանի, թանկանալու է յոթ դրամով, պատասխանեց. «Ես կուզենամ, որ յոթ դրամով իջնի»:
Մեր հարցին, թե անձամբ ինքը էլեկտրաէներգիայի թանկացման հարցով բողոքով կդիմի՞ որևէ տեղ, նա պատասխանեց. «Ես բողոքող չեմ, ես զինվորական եմ: Հարց տալիս իմացեք` ում ինչ հարց եք տալիս, ես զինվորական եմ»: