|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն հայտնել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական Bild թերթին հարցազրույց է տվել, որում խոսել է Արևմուտքի հետ հարաբերությունների մասին:
Լրագրողը Պուտինին ասել է, որ կա տեսակետ, թե գոյություն ունի երկու Պուտին՝ մինչ 2007 թվականը, երբ նա երիտասարդ էր և պատրաստ լավ հարաբերությունների ԱՄՆ-ի հետ, Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերի ընկերն էր, և 2007 թվականից հետո:
Պուտինը պատասխանել է հետևյալը. «Պետությունների միջև հարաբերությունները փոքր-ինչ այլ կերպ են կառուցվում, քան մարդկանց: Ես ձեջ ընկերը չեմ, հարսնացուն չեմ, փեսացուն չեմ, ես Ռուսաստանի Դաշնության նախագահ եմ: 146 միլիոնանոց ժողովուրդ՝ նրանք իրենց շահերն ունեն, որոնք ես պետք է պաշտպանեմ»: