|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փրկարար ծառայությունը մայիսի 13-ին, ժամը 18.47-ին տեղեկատվություն է ստացել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34VU348 պ/հ (վարորդ Հ. Յ.՝ ծնված 1961թ.) եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 62TL947 պ/հ (վարորդ Ա. Ս.՝ ծնված 1983թ.):
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ա.Ս.-ը դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ ժամը 19:24-ին հրշեջ-փրկարարները մեքենայից դուրս են բերել Հ.Յ.-ին եւ մոտեցրել շտապօգնության մեքենային, ովքեր հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ: