|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լոռու մարզում այսօր ժամը 19:00-ի սահմաններում Սպիտակ քաղաքից դեպի Լեռնանցք գյուղ տանող ճանապարհին բախվել են Լեռնանցք գյուղի բնակիչներ՝ 64-ամյա Վազգեն Հակոբյանի վարած «Ֆոլսվագեն-Գոլֆ» մակնիշի 34 QL 728 համարանիշի և 31-ամյա Հրանտ Բարսեղյանի վարած «ԺՈՒԿ-Ա-06» մակնիշի 34 АR 746 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Ֆոլսվագենի» ուղևորուհի՝ 58-ամյա Հերիքնազ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Հիվանդանոցի ճանապարհին Վ. Հակոբյանը գիտակցության չգալով, մահացել է:
Մանրամասները՝ այստեղ: