|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քիչ առաջ տեղեկացրեցինք, որ Թուրքիայում շինարարական մեքենաները առավոտյան ժամերին սկսել են քանդել հայկական «Արմեն» որբանոցը:
«Ակօս»-ի հաղորդմամբ՝ մարդիկ շտապել են որբանոց՝ կանգնեցնելու մեքենաները: Նրանց հաջողվել է ժամանակավորապես դադարեցնել շենքը քանդելու գործընթացը:
Այժմ որբանոցի տարածքում են քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունից պատգամավորի թեկնածուներ Կարո Փայլյանն ու Սեզին Ուչարը, կուսակցության տարածքային ղեկավարները, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության` Թուզլայի նախագահ Ալի Չելիքը, Բեսթե Քափլանը, «Նոր Զարթոնք»-ի ակտիվիստներ ու որբանոցի նախկին սաներից Կարապետ Օրունոզը:
Լուսանկարները՝ Սիբիլ Չեքմենի ֆեյսբուքյան էջից.

