|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմատիկայով Երևանում փակցված պաստառները մինչև տարեվերջ կմնան:
Ըստ նրա` այդ պաստառներից շատերը, բացի ցուցադրական տեղեկություն պարունակելուց, նաև կրթում են: «Պաստառները որևէ պայմանով չենք տեղադրել, դրանք անվճար են տեղադրվել քաղաքի` այս կամ այն հատվածում, և կարծում եմ` մինչև տարեվերջ էլ կմնան փակցված»,- ասաց Սարգսյանը: