|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ: Այս մասին հաղորդում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
Թիմի բժիշկ Վլադիսլավ Կորնիցկիի խոսքով` ակումբի բժշկական անձնակազմը հետևում է, թե ինչպես է ֆուտբոլիստն արձագանքում ծանրաբեռնվածության բարձրացմանը, և նրան աստիճանաբար ներգրավելու են ընդհանուր խմբի մարզումներին:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը վնասվածք էր ստացել անցած տարվա հունիսին՝ Ալժիրի հետ ընկերական խաղում: