|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Կուբանի» պաշտոնական կայքի անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է կրասնոդարյան ակումբի՝ աշնան լավագույն ֆուտբոլիստ:
Հարցմանը մասնակցել են 2826 ֆուտբոլասերներ, որոնցից 54-ն իրենց ձայնը տվել են 22-ամյա հայ կիսապաշտպանին: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի երկրորդ հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Բելենովը, ով արժանացել է ձայների 29.7 տոկոսին: Անխել Դեալբերտը եզրափակել է լավագույն եռյակը՝ 4 տոկոս ձայնով:
Արաս Օզբիլիսը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 խաղի, խփել է 7 գնդակ: