|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ 2015 թվականի պետական բյուջեում արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված առաջին եռամսյակի հատկացումների անբավարարության հետևանքով այդ ուղղությամբ լրացուցիչ միջոցներ նախատեսելու անհրաժեշտությամբ:
Գագիկ Խաչատրյանը շեշտեց, որ առկա են արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով ՀՀ վարչապետի կողմից ընդունված մի շարք որոշումներ, որոնք դեռ չեն ֆինանսավորվել կամ ֆինանսավորվել են մասնակիորեն:
Նախագծի նպատակն է ՀՀ 2015 թվականի պետական բյուջեում բյուջետային հատկացումների եռամսյակային վերաբաշխման եղանակով ավելացնել «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծախսային ծրագրի գծով նախատեսված առաջին եռամսյակի գումարը 50.0 մլն դրամով: