|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման հարցին:
«Հարգելի գործընկերներ, քանի որ վերջին օրերին շատ քննարկվեց էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման հարցը,ապա հետագա թյուրիմածություններից ու ապատեղեկատվությունից խուսափելու համար, ներկայացնում եմ ձեզ պաշտոնական տվյալներ:
Հոկտեմբեր- Սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո բնակիչ-բաժանորդների շուրջ 78,8 տոկոսը հոկտեմբերին ծախսած էլեկտրաէներգիայի համար օգտվել է տրամադրվող փոխհատուցումից։ Այդպիսի սպառողների թիվը հոկտեմբերին կազմել է ավելի քան 601 հազար :Բնակիչ-բաժանորդների մասով հոկտեմբերի փոխհատուցումը կազմել է 534,5 մլն դրամ։
Նոյեմբեր- Բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 487 մլն դրամ։ Սպառողների թիվը նոյեմբերին եղել է ավելի քան 543 հազար, բնակիչ-բաժանորդների շուրջ 70 տոկոսը»: