|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիայում ապրիլ ամսին կցուցադրվի Առնո Հայանջանյանի «Անապատային ճանապարհներ» վավերագրական ֆիլմը. տեղեկացնում է Nouvelles d’Arménie-ն:
«20 տարեկանում հայտնաբերեցի, որ 1915 թվականին իմ նախնիները վերապրել են ցեղասպանություն»,- ասել է ռեժիսորը: Նա նախնիների հետքերով ճամփորդել է Հայաստան և Թուրքիա, ապա` նկարահանել ֆիլմը:
«Ես չեմ սահմանափակվելու միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմամբ և նրանց սերունդների ցավով: Ես նաև լսելի եմ դարձնելու սրբացված զոհերի սերունդների ձայնը, որոնց աշխարհը լռության է մատնել»,- ասել է Հայանջանյանը: