|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Gaudeamus» ուսանողական կինոփառատոնն այսօր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում էր «հյուրընկալվել»: Կինոփառատոնն իր առջեւ փորձի փոխանակման ու կինոարվեստի մեջ նորը բացահայտելու նպատակ է դրել:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակներում կազմակերպվելու են հանդիպումներ փառատոնի մասնակից հանրահայտ կինոգործիչների եւ ինստիտուտի ուսանողների միջեւ:
«Ցուցադրվելու են նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի արխիվի լավագույն ֆիլմերը»,- ասաց նա:
Ի դեպ, ցուցադրություններից հետո ուսանողներին հնարավորություն է ընձեռվելու քննարկել դիտած ֆիլմերը կինոգետների, կինոքննադատների, կինոգործիչների հետ: Ֆիլմերի կցուցադրվեն շաբաթական մեկ անգամ՝ մինչև ուսումնական տարվա վերջը: