|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: Այդ մասին գրում է Интерфакс-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
«Փորձաքննությունն անցկացվում է ստացիոնար՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում, և պետք է ավարտվի մոտ 2 շաբաթ անց»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքերով՝ փորձագետները պետք է գնահատեն զինծառայողի հոգեկան առողջության վիճակը և հայտնեն ախտորոշումը։
Աղբյուրը նաև նշել է, որ թեեւ ԶԼՄ-ներում բազմիցս լուրերն են տարածվել Պերմյակովի հոգեկան շեղումների վերաբերյալ, փորձաքննության տվյալները դեռ չկան: