|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններոը դարձյալ հրկիզել են հյուսիսային Իրաքում գտնվող Մոսուլ քաղաքի հայկական եկեղեցին. տեղեկացնում է Asbarez-ը՝ վկայակոչելով Basnews-ը:
Besnews-ը նշում է, որ գրոհայինները շարունակում են վնասել հասարակական վայրերը, տներն ու եկեղեցիները:
Ըստ Asbarez-ի՝ Իրաքի հայոց թեմը հաստատել է եկեղեցին հրկիզելու մասին տեղեկությունները` տեղեկացնելով, որ այն նորաբաց եկեղեցին է, որը երկու տարի առաջ, դեռ չբացված, թալանվել և պայթեցվել էր:
Նշենք, որ ԻՇԻՊ-ը 2014 թվականի հուլիսին գրավել էր Մոսուլը: Քաղաքի հայ և քրիստոնյա բնակիչները, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղափոխվել էին ավելի ապահով շրջաններ: