|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անկարայի դատարանը ժամանակավորապես արգելել է երկրում Մոսուլի դեպքերի լուսաբանումը:
Ըստ T24-ի՝ գրոհայինների կողմից Իրաքի Մոսուլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի գրավումից և 48 աշխատակիցների առևանգումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել հնարավորինս քիչ անդրադառնալ Մոսուլի դեպքերին` պնդելով, որ ավելորդ քննարկումները կարող են վնասել Մոսուլում առևանգված` Թուրքիայի քաղաքացիներին: Դրա հիման վրա էլ դատարանը նման որոշում է կայացրել: