|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Սանկտ-Պետերբուգի «Զենիթ»-ի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը փորձաշրջան է անցնում շվեյցարական «Ցյուրիխ»-ում: Այս մասին տեղեկացնում է շվեյցարական ակումբի պաշտոնական կայքը:
Հայ ֆուտբոլիստն այսօր «Ցյուրիխ»-ի կազմում մասնակցել է ադրբեջանական «Ղարաբաղ»-ի հետ ընկերական հանդիպմանը, որն ավարտվել է 1:1 հաշվով:
Հիշեցնենք, որ «Ցյուրիխ»-ի երիտասարդական թիմը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը՝ Արթուր Պետրոսյանը, ով նախկինում հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում: