|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Բանանց» - «Ուլիս» գավաթային պատասխան հանդիպումից առաջ հյուրերի նախախաղային մարզմանը մասնակցել է նոր ֆուտբոլիստ՝ երիտասարդ դարպասապահ Սերգեյ Բաղդասարյանը: 1998 թվականին ծնված ֆուտբոլիստը Վլադիկավկազի «Ալանիա»-ի սան է: Ռուսական այս ակումբում Բաղդասարյանը սկսել է ծանոթանալ ֆուտբոլի գաղտնիքներին ու հանդես եկել «Ալանիա»-ի պատանեկան թիմերում: 16-ամյա Սերգեյ Բաղդասարյանը ներկայումս փորձաշրջան է անցնում «Ուլիսում»: Առաջին մարզման ժամանակ նա լավ տպավորություն է թողել: Հայտնում է «Ուլիս» ակումբի մամուլի քարտուղարությունը: