|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սպանդից փրկված Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը:
Yerkir.am-ին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ փոքրիկի վիճակը կայուն ծանր է, նա շնչում է արհեստական շնչառության սարքի օգնությամբ: «Օրը երկու անգամ բժիշկները կոնսիլիում են անում` բուժման ընթացքը հսկելու համար: Նրան զոնդով կրկին կերակրել են»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Նախատեսվում է, որ առաջիկայում երեխային համակարգչային տոմոգրաֆիա կանեն: