|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ առողջապահության նախարարից հետաքրքրվեց, թե այս պահին ինչպե՞ս է գնահատվում Գյումրիից Երևան տեղափոխված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը:
«Երեխան տուժել է բազմագործոն շոկային վիճակից: Ներկայումս նա գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, և վիճակը գնահատվում է կայուն ծանր: Հաջողվել է բազմագործոն օրգանային անբավարարությունից հանել: Այս պահին դրական միտում կա, և երեխային սկսել են կերակրել զոնդով»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ երեխան ապահովված է բոլոր անհրաժեշտ պարագաներով, սարքավորումներով ու դեղորայքով: Նախարարի խոսքով` առավոտյան տվյալներով ևս` լաբորատոր տվյալների աննշան փոփոխություններ կան, բայց մոտակա երկու-երեք օրը դեռևս միացված կմնա արհեստական շնչառության սարքը: