|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2015-ին Հայաստանի ներքաղաքական կյանքում վայրիվերումներ չեն սպասվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:
Ըստ նրա` տարին բավական հանդարտ կլինի, քաղաքական դաշտում որևէ ցնցում չի սպասվում:
«Հայաստանի համար 2015-ը կլինի կուտակման տարի: Ղարաբաղյան հակամարտության հարցում էլ կտրուկ փոփոխություններ չեն սպասվում, այն, ինչ ունենք` կպահպանվի»,- ասաց Հովհաննիսյանը:
Ի տարբերություն Հայաստանի, հարևան Թուրքիայի համար 2015-ը, ըստ աստղաբանի, հետաքրքիր և բարդ տարի է լինելու: «Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` այնտեղ լարված են լինելու: Իսկ Հայաստանում, ընդհակառակը, էներգիա է կուտակվելու: Բացի այդ` մենք բացառիկ հնարավորություն ունենք Եվրոպային ցույց տալու բավական արժեքավոր փորձ»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց նաև, որ գալիք տարում գերտերությունները կանեն ամեն ինչ, որպեսզի 3-րդ համաշխարհային պատերազմ սկսվի, բայց չեն հաջողի: