|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ երեկոյան ինքնասպանության դեպք է գրանցվել Երևանում: Yerkir.am-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Բագրատունյաց պողոտայի բազմահարկ շենքերից մեկի 9-րդ հարկի բաց պատշգամբում: Ինքնասպանություն գործողը նույն շենքի 29-ամյա բնակչուհի Լ. Հակոբյանն է: Նրան հայտնաբերել են ժամը 21: 00-ի սահմաններում ` գազի խողովակից կախված:
ՀՀ քննչական կոմիտեից yerkir.am-ը տեղեկացավ, որ դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություններ են տրվել Շենգավիթի ոստիկանության բաժնին` պարզելու ինքնասպանություն գործելու պատճառները: