|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ պարզվել է հողազանգվածից դուրս բերված դիակների ինքնությունը:
Հարազատները ճանաչել են անհայտ կորածների ցուցակում նշված վերջին երկու անձանց` Արթուր Գուրգենի Հակոբյանին (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) եւ Գուրգեն Մովսեսի Հակոբյանին (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ բոլոր անհայտ կորածները հայտնաբերված են:
Սողանքի վայրում դեռեւս շարունակվում են որոնողական աշխատանքները: Նախնական տվյալների համաձայն` հողաշերտի տակ դեռ կա մեկ մեքենա: