|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս պահին կառավարության շենքի առջեւ են հավաքվել 100-ից ավելի նաիրիտցիներ: Նրանք դարձյալ պահանջում են վճարել ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերը:
Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ նաիրիտցիների 3 հոգանոց խումբ է բարձրացել վարչապետի մոտ՝ քննարկելու այդ հարցը: Նաիրիտցիները բողոքում են, թե իրենցից շատերը ևս ուզում էին մտնել վարչապետի մոտ, սակայն իրենց թույլ չեն տվել:
Նշենք, որ այս պահին վարչապետը խորհրդակցության է, ինչից հետո նոր կընդունի նաիրիտցիներին: Հիշեցնենք նաեւ, որ էկոնոմիկայի նախարար Երվանդ Զախարյանը խոստացել էր վճարել նրանց աշխատավարձերը, սակայն խնդիրը մինչ այժմ չի լուծվել: