|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին նաիրիտցիների բողոքին, նշեց, որ նաիրիտցիները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը մինչև սեպտեմբերի 30-ը:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատվել «Նաիրիտ»-ի գլխավոր տնօրենը, արդյո՞ք վարչապետի այն հայտարարության պատճառով, որ «Նաիրիտ»-ում ստեղծված իրավիճակի մեղավորները պատասխան են տալու, Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Նաիրիտ»-ի տնօրենը աշխատանքից ազատվել է` իր դիմումի համաձայն»: