|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 3-ին` ժամը 07.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 2 շենքի 6-րդ մուտքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.58-ին, մարվել՝ 08.14-ին: Ննջասենյակում այրվել է մահճակալ:
Հրշեջ-փրկարարները ննջասենյակի հատակին ծխահարված և տարբեր աստիճանի այրվածքներով հայտնաբերել են 1947 թ. ծնված Ա. Ղ.-ին, որին շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության հանրապետական գիտական կենտրոն: