|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կարճևան գյուղի Արդյունաբերության փողոցի թիվ 1/1 հասցեի մոտակայքում այրվում են դիզվառելիքի տարաներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տարայում առաջացած գազերից հրդեհ է բռնկվել, ինչից 2-րդ կարգի այրվածքներ են ստացել Իրանի քաղաքացիներ, 29-ամյա Ամին Մուխթարին և 26-ամյա Այդն Խալիլը: Տուժածները հոսպիտալացվել են Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրդեհն ինքնամարվել է: Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: